Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ 18-ամյա հրազդանցին Mercedes–ով բախվել է երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, կան տուժածներ

18-ամյա հրազդանցին Mercedes–ով բախվել է երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, կան տուժածներ

0

Փետրվարի 24-ին, խոշոր ու  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ժամը 17:40-ի սահմաններում Հրազդանի բնակիչ, 18 ամյա Գագիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ դեպի «Վանատուր» թաղամաս ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղեւորներ, Հրազդանի բնակիչներ, 18-ամյա Էդգար Պետրոսյանն ու 20-ամյա Գառնիկ  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից երկուսին տեղափխել են Երեւանի հիվանդանոցներ:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  օպերատիվ է գործել Հրազդանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել