Ֆեյսբուքյան իր էջում Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է․«Հարգելի Շիրակցիներ, այսօր 13:45 Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ` կանխելու նախկին կոռումպացված համակարգի եւ թալանչիների վերադարձը»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել, նա ելույթ կունենա ժամը 16:00-ին: