Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որը հիմնանորոգվել եւ արդեն իսկ ամբողջությամբ կահավորվել է Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ:
Մանկապարտեզը նախատեսված է 10-12 խմբերի համար՝ շուրջ 220 երեխա:
Տեղեկացնենք, որ այս կրթօջախը չի գործում՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսային համավարակով, եւ այն իր իրական տերերին՝ երեխաներին, կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում:
Ընթացիկ տարում էլ համայնքներից մանկապարտեզներ կառուցելու, վերակառուցելու եւ նորոգելու սուբվենցիոն մի շարք ծրագրային հայտեր են ներկայացվել: