Գլխավոր Արտակարգ Վանաձորում վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա. անցած մեկ օրում ՀՀ -ում 7...

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա. անցած մեկ օրում ՀՀ -ում 7 ՃՏՊ է արձանագրվել

0

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրացվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Փետրվարի 26-ին, ժամը 08.30-ին, Երեւանի Հալաբյան փողոցում բախվել են «Նիսան» եւ «Սուզուկի» մակնիշի մեքենաները: «Սուզուկիի» վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը եւս մեկ վթար է արձանագրվել ժամը 07.00-ին: «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան եւ Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, փետրվարի 26-ին, ժամը 08.55-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են «ԳԱԶ-33021» եւ «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Արարատ քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 91-րդ կմ-ին փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՈւԱԶ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երեկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Փետրվարի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 87-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի, այնուհետեւ կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի. «Օպելի» երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշված բոլոր դեպեքերով կատարվում է քննություն:

Մեկնաբանել