Գլխավոր ԵՐԵւԱՆ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է սահմանազատման հարցով ՀՀ...

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է սահմանազատման հարցով ՀՀ դիրքորոշումը

0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին:

Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։

Մեկնաբանել