Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊-ի սահմաններում, Երեւան ֊ Սեւան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։



