
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի եւ Արարատի մարզային կենտրոնների տեսուչները իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) եւ անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):
Marzer.am-ին այս մասին հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաեւ հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաեւ վարչատնտեսական, կենցաղային եւ օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական եւ պարբերական բժշկական զննությունների եւ չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել: