Գլխավոր Հասարակություն «Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը

0

Կանանց տոնին ընդառաջ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի քավր տարբերակը:

Այն տարիներ առաջ կատարել էր ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը:

եսահոլովակում նկարահանված տղան, որը պարում է Իվետայի հետ, Րաֆֆի Գալստյանն է:

Նշենք, որ պրեմիերան պետք է տեղի ունենար ՝ մարտի 5-ին, սակայն ավելի ուշ Իվետան ինստագրամյան իր սթորի բաժնում, որտեղ արված հրապարակումը պահպանվում է 24 ժամ, տեղեկացրեց, որ այն չի եղել, քանի որ իր համար կարեւոր մի տեսարան են ավելացրել տեսահոլովակում.

«Ասեմ՝ ինչի պրեմիերան չենք արել երեկ, որովհետեւ կար մի տեսարան, որը որ ես շատ էի ուզում ավելացնել տեսահոլովակի մեջ: Եվ եկեք չմոռանանք, որ այդ նյութերը, որ մենք թողարկում ենք, տեսահոլովակն ու երգերը, որ այդքան քրտնաջան մենք աշխատում ենք ու հանձնում ձեզ, այդ նյութերը մնում են ընդմիշտ: Եվ այդ պատճառով ամեն մի փոքր տեսարանը ինձ համար շատ կարեւոր է: Կար մի տեսարան, որ ուղղակի պարտադիր ուզում էի՝ լիներ տեսահոլովակի մեջ»,- նշել է երգչուհին:

Այն նաեւ հրապարակելով սոցաիալական ցանցերի իր էջերում՝ Իվետա Մուկուչյանը գրել է. «Սիրելիներս, ներկայացնում եմ իմ նոր տեսահալովակը՝ սիրո երգ՝ սիրող սրտերի համար՝ «Կենացդ խմեմ»: Նշեմ, որ այս երգը Արաքսյա Վարդերեսյանի «Էս ով ինձ անիծեց» երգի (cover) տարբերակն է։ Վայելեք գեղեցիկ օր այս գեղեցիկ հնչյունների ներքո»:

Մեկնաբանել