Հունիսի 29-ին, ժամը 21։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի «Արագիլներ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 150 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, չորս տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, երկու տուժածի ցուցաբերել առաջին օգնություն եւ պատգարակով մոտեցրել (մոտ 250 մ) շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։




