Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ կկազմակերպվեն

Արմավիրի 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ կկազմակերպվեն

0

Արմավիրի 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ կկազմակերպվեն։ Այս մասին տեղեկացնում է Մարզպետարանը։

Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանը և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար:

Դասընթացները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կիրականացվեն շաբաթը երեք անգամ` Հովհաննես Հովհաննիսյանի անվան թանգարանում:

Դասընթացները նախատեսված են ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար:

 

Մեկնաբանել