Գլխավոր Հասարակություն Ասեց, հիմնավորեց եւ ուղարկեց

Ասեց, հիմնավորեց եւ ուղարկեց

0

Կառավարությունն իր  հիմնավորումներով կրկին նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու առաջարկությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Նշենք, որ այսօր նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։ Կառավարությունից   հայտնել էին, որ չեն ընդունում նախագահի առարկությունները եւ այն հետ են ուղարկելու նախագահին։ Կառավարությունը հնգօրյա ժամկետ ուներ իր հիմնավորումներով նորից նախագահին ուղարկել նույն միջնորդությունը, բայց ինչպես երեւում է որոշել են հենց առաջին օրն ուղարկել։

Մեկնաբանել