Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արմավիրում եւ Երեւանում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արմավիրում եւ Երեւանում

0

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ եւ արեւելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն եւ Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, եւ Երեւան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

 

Մեկնաբանել