Երեկ՝ մարտի 12ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել՝ Չարենցավան քաղաքում, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի «քթի տակ», ինչ-որ անձի կողմից կառուցվող շինարարության հետեւանքով մոտ 15 մետր բարձրության հսկայական եղեւնու հետագա՝ մնալու հարցը կասկածի տակ էր լինելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Կոտայքի մարզպետը Մեսրոպ Մեսրոպյանի օպերատիվ գործողությունների արդյունքում ապամոնտաժվել է նշված կիսակառույց շինությունը, ու հիմա արդեն կարելի է վստահ լինել, որ եղեւնուն վտանգ չի սպառնում, մինչդեռ մարզպետի փոխարեն դա կարող էր անել Չարենցավանի «մեծն» քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում աշխատավայրի հարեւանությամբ է գտնվում այդ ամենը։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։