Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն

Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն

0

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Երեւանում այցելել է Թումո՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դասընթացներին, խմբակներին եւ այն ամենին, ինչն առաջիկայում ստեղծվելու է Կոտայքի մարզում։

Կոտայքում «Թումո» կենտրոնները բացվելու են Հրազդանում եւ Աբովյանում, իսկ «Թումո» տուփերը, որոնք կենտրոնի ավելի փոքր տարբերակներն են, եւ որտեղ երեխաները ստանալու են նախնական գիտելիքներ, գործելու են մարզի այլ համայնքներում։ Այս պահին դեռեւս քննարկվում է դրանց տեղակայման վայրերը։

Մեկնաբանել