
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչուհի, երիտասարդ գեղանկարչուհի Արմինե Աթոյանը ասեղնագործության բնագավառում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից արժանացել է ժողովրդական վարպետի կոչման:
Արմինեն 2016 թվականից սովորել է ասեղնագործություն եւ ժանեկագործություն:

Հայկական ասեղնագործ ժանեկագործության եւ ասեղնագործության կարատեսակներով ստեղծել է դիմապատկերներ, նկարներ: