
Պատերազմի արհավիրքը չշրջանցեց Այրում քաղաքի Անտոնյանների հայրենասեր, համեստ,ամենաջերմ ու ավանդական ընտանիքը:

Չարաբաստիկ պատերազմի բոթը լսելուն պես, Վանիկ Աշոտի Անտոնյանը ծնված 25.11.1990թվին, որ շուրջ 7 տարի անձնվերաբար ծառայում եւ պաշտպանում է հայրենիքի սահմանները, առանց վարանելու եւ երկմտելու ու ընտանիքին հրաժեշտ տալու մեկնեց ռազմաճակատ:
Երբեմնի չարաճճի, բայց միեւնույն ժամանակ բարի, ընկերասեր, հոգատար ,հայրենասեր եվ ընտանիքին անսահման սիրով նվիրված քաջ Վանիկը ,հերոսի մահով ընկավ Ջաբրայիլում ՝ հայրենիքի համար մղված թեժ մարտերում:
Խոնարհվում եւ հրաժեշտ ենք տալիս՝ այսօր եւ հավերժ ներկա մեր հերոս Վանիկին, թող, որ լույս սփռվի շիրիմիդ մեր Քաջ Հյորդի ու թող, որ քո անմեղ ձագուկները՝ Աշոտը եւ Մոնթեն երբեք պատերազմ չտեսնեն:
Քո սխրանքն անմահ է սիրելի Վանիկ:
Քեզ բացակա չենք դնի․․․
Հուղակավորությունը տեղի կունենա մարտի 19-ին Այրումի քաղաքային գերեզմանատանը։