
Հայտնաբերվել եւ Հայաստան է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 26-ամյա Տիգրան Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»–ը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով.
«Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել եւ «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել ՀՀ քաղաքացի, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) եւ 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն»:
Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թվականից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելուեւ կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար: