
Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Եղվարդի խճուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին . 27-ամյա վարորդը եւ 23-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սարալանջի եւ Տերյան փողոցների հատման մասում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ . «Պորշի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել տներից մեկի ցանկապատին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Լոռու մարզի Արեւաշող գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 71-ամյա քաղաքացին հայտնել է, թե վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետեւանքով:
Ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 48-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին բախվել է քարին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Մերսեդես Սպրինտեր» եւ երկու «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063» -ի 43-ամյա ուղեւորուհին հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում «Նիսան Պանֆայդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։