Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Զովունիում 19 շենքից բաղկացած բնակելի թաղամաս կկառուցվի

Զովունիում 19 շենքից բաղկացած բնակելի թաղամաս կկառուցվի

0

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում համաձայնություն տվեց, որ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով (կադաստրային արժեքով) օտարվի «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին:

Տարածքային կռավարման եւ ենթակառուցվածքների նախարր Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի եւ մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տաեւրվա ընթացքում

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում, պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողը իրականացնելու է նաեւ դպրոցի, մանկապարտեզի եւ/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ եւ արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման եւ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձեւով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը  շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր:

Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը

Կատարվելու են նաեւ համայնքում մանկապարտեզի եւ/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Մեկնաբանել