Գլխավոր Արտակարգ Կոտայքի մարզում ճակատ-ճակատի են բախվել «Կիան» եւ «Տոյոտան»

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի են բախվել «Կիան» եւ «Տոյոտան»

0

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com–ի , Ժամը 09:10-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte եւ Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Toyota-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում։ ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանաարհը եղել է անցանելի. տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։

Մեկնաբանել