Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 21-ին, ժամը 23:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երեւանյան եւ Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքնան բախվել է գովազդային վահանակի սյանը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գովազդային վահանակի սյանը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորները (Մ․ Բ․, ծնված 1986 թ., Ե․ Տ․, ծնված 1987 թ. եւ մեկ ուղեւոր, ում ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե․ Տ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ անձը չպարզված ուղեւորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, սահմանազատել տարածքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան։