Մարտի 12-ին, ժամը 12:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 32 կմ-ին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձեւ դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված հատվածում կան նաեւ այլ արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել արգելափակումից բեռնատարը եւ մոտ 20 այլ ավտոմեքենա. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի։




