Գլխավոր Արտակարգ Արտակարգ դեպք Գեղարքունիքում․ Հերթական հրդեհը Ավազանի դպրոցում (ֆոտո, վիդիո)

Արտակարգ դեպք Գեղարքունիքում․ Հերթական հրդեհը Ավազանի դպրոցում (ֆոտո, վիդիո)

0

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտի 24-ին, ժամը 06.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել մարզի Ավազանի հիմնական դպրոցում։

Marzer.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սարգիս Լալայանը նշեց, որ հրդեհի պատճառը, նախնական վարկածով, հեղուկ վառելիքով ջեռուցվող վառարանից վառելիք արտահոսք է եղել

Հրդեհի հետեւանքով, մեկ դասասենյակ՝գույքով ամբողջությամբ վառվել է։ Տուժել է նաեւ այդ դասենյակի հարեւանությամբ գտնվող մեկ այլ դասասենյակ։ Դեպքի վայրում աշխատել են հրշեջ–փրակարարները։ Տուժածներ չկան։

Դպրոցի տնօրենի խոսքով, սա հրդեհի առաջին դեպքը չէ դպրոցում։ Խողովակաշարից տեղի ունեցող արտահոսքն ու վառելիքից  մնացած կեղտի կուտակումներն են, որը պիտի մաքրվեր։

Լուսանկարներն ու տեսանյութը Տիգրան Հակոբյանի

Մեկնաբանել