Ես իմ պաշտոնը զբաղեցնում եմ ոչ Սասուն Միքայելյանի ազգակցականը լինելու շնորհիվ: Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Ես սեփական քաղաքական կենսագրություն ունեմ, քաղաքականության մեջ եմ արդեն 20 տարի, եւ Սասուն Միքայելյանի ընկերն եմ եղել նաեւ նախկինում, երբ մենք նախկին իշխանությունների օրոք հետապնդումների էինք ենթարկվում»,- նշեց նա:
Մեսրոպյանը չհերքեց այն տեղեկությունները, որ Կոտայքի մարզպետարանում աշխատում են Սասուն Միքայելյանի նաեւ այլ ազգականներ:
Նա հաստատեց այն տեղեկությունները, որ մարզապետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ է նշանակվել իր ծանոթը:
«Այո, ես նրան ճանաչում եմ: Նա մասնագետ է, եւ դրա մեջ օրենքի ոչ մի խախտում չկա»,- ամփոփեց մարզպետը: