Գլխավոր Հասարակություն Կրկին ապատեղեկատվությունն է շրջանառվում, թե իբր հայտարարել եմ Տավուշում հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու...

Կրկին ապատեղեկատվությունն է շրջանառվում, թե իբր հայտարարել եմ Տավուշում հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին. մարզպետ

0

«Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին` իբր ես եմ հայտարարել այդ մասին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Հիշեք` մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել եւս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։

Խնդրում եմ հետեւեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝

  1. Փնտրեք սկզբնաղբյուրը

Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:

  1. Փնտրեք լուսանկարներ եւ տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:
  2. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:
  3. Երբեք մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:
  4. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե:

Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետեւեք նախորդ կետերին, եւ այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե»,- գրել է Չոբանյանը:

 

Մեկնաբանել