Առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս թերթի հետ զրույցում ասաց, որ վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Ես ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- ընդգծեց Բաբաջանյանը:
Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նա վերցնելու է մանդատը: