Գլխավոր Արտակարգ Դավիթ Բեկում ականի պայթյունից տուժել է գյուղի հովիվը. գյուղացիները խնդրում են միջոցներ...

Դավիթ Բեկում ականի պայթյունից տուժել է գյուղի հովիվը. գյուղացիները խնդրում են միջոցներ գտնել ականազերծման համար

0

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 32-ամյա բնակիչ Արթուր Իվանովը մարտի 29-ին ականի պայթյունից ՝ դեմքի շրջանում, զույգ դաստակների վրա ստացել է բեկորային վնասվածքներ։

Ինչպես Aravot.am-ին պատմեց գյուղացիներից մեկը, Արթուրը գյուղի հովիվն էր ու սահմանի մոտ անասուններին էր արածեցնում։ Ըստ խոսակցությունների, Արթուրը նկատել էր տեղադրված ականը, բայց չկարողացավ խուսափել պայթյունից, քանի որ կովերից մեկը պայթեց ականի վրա, ու բեկորներից հովիվը վնասվածքներ ստացավ։

Դավիթ Բեկի գյուղի տարբեր հատվածներ ականապատված են, որոնք սեպտեմբերյան պատերազմի ավարտից հետո չեն ականազերծվել։

Պայթյունից հետո յուրաքանչյուր դավիթբեեկցի անհանգիստ է։ Սա առաջին դեպքն է, բայց չի բացառվում, որ նման պատահարներ հաճախ լինեն, քանի որ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները. ինչպե՞ս են խոտ բերելու դաշտից, որտե՞ղ են արածացնելու անասուններին։ Գյուղացիները դիմել են պատկան մարմիններին։ Պատասխանը մեկն էր՝ ականազերծումը մեծ ծրագիր է, այս տարի չեն կարող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով;

Մեկնաբանել