
Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարին, որի ժամանակ զոհվեցին 100 հայորդիներ:
Առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները եւ հարգանքի տուրք մատուցելհերոսների հիշատակին:

Ծաղիկներ են խոնարհել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ այլք։
Հիշեցնենք, ապրիլյան պատերազմը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Մարտեր են եղել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր են ընթացել շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։