Կոտայքի մարզում կկառուցվի համայնք, որն իր մեջ ներառում է արտադրական թաղամաս, մաքսային պահեստների գոտի, բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, գյուղատնտեության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս, առողջապահական հատված և կանաչապատ գոտիներ: Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: