Ապրիլի 7֊ին Գորիսի համայնքապետարանի և Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի հետ համատեղ նշվեց Մայրության և գեղեցկության տոնը։
Միջոցառման խորագիրն էր Գուսան Աշոտի հայտնի «Հայրենի տուն, զանգ, մատուռ է իմ մայրը…» տողերը, որն իր մեջ կրում էր երեկոյի ողջ բնույթը։ Միջոցառմանը ներկա էին գորիսեցի նահատակված հերոսների մայրերն ու կանայք, ինչպես նաև տարբեր բնագավառների կին֊աշխատողներ` զինվորականներ, ոստիկաններ, բժիշկներ, մանկավարժներ։
Երեկոյի նպատակն էր ընդգծել հայ մարյրերի կարևորագույն դերը , մեծարվեցին հերոսածին մայրերը։ Երեկոն ուղեկցվեց տաղանդաշատ երգիչների երաժշտական կատարումներով` դրական լիցքեր հաղորդելով ներկաներին։