Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ «Մոր պատկերով է աշխարհին հաղորդվում գեղեցկությունը, նրբությունն ու բարությունը»․ Արագածոտնի մարզպետ

«Մոր պատկերով է աշխարհին հաղորդվում գեղեցկությունը, նրբությունն ու բարությունը»․ Արագածոտնի մարզպետ

0

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի շնորհավորանքը Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ․

«Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք, քույրեր եւ աղջիկներ,
Սրտանց եւ լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:
Դեռեւս չկա բացահայտված մեկ այլ երեւույթ, որը կկարողանա համեմատվել մայրական սիրո, մոր կամեցողության, նվիրվածության ու հոգատարության հետ: Մոր պատկերով է աշխարհին հաղորդվում գեղեցկությունը, նրբությունն ու բարությունը:

Մեր նուրբ ու միաժամանակ հզոր մայրեր, ձեր ներկայությունն է տունն իրար վրա խնամքով շարված աղյուսներից դարձնում ընտանեկան օջախ, ձեր շուրթերից շշնջացող աղոթքներն ու խորհուրդներն են զավակների համար հարթում լուսավոր կյանքի ուղին:

Ցանկանում եմ որ բոլոր կանայք լինեն առողջ, փայլեն կանացի հմայքով ու երջանկությամբ, շրջապատված լինեն ընտանեկան ջերմությամբ եւ սիրով»:

Մեկնաբանել