Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում չվել

Արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում չվել

0

Արագիլների մեծ մասը ձմռան ամիսներին այլեւս չի լքում Հայաստանը, այլ՝ ձմեռում է այստեղ, քանի որ ձմռան ամիսներին կեր գտնելը դարձել է առավել հեշտ։ Հայաստանում Արարատյան դաշտում բնադրող արագիլները ձմեռում են Արաքսի հովտում, իսկ հյուսիսային շրջաններում բնադրողները՝ չվում են դեպի Աֆրիկայի Սահելի հատված։

«ԱրԱվես» ՀԿ-ն տեղեկացնում է, որ ի տարբերություն երիտասարդ առանձնյակների՝ հասունները նախընտրում են ձմեռել իրենց բնադրավայրերում։

Սպիտակ արագիլները հիմնականում խոցելի են մարդու գործունեության հետեւանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների եւ ձագերի ոչնչացում։

Վերջին 2 տարիների ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետեւանքով։ Յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են եւ չեն կարողանում թռչել, արդյունքում՝ արագիլները դատապարտվում են սովամահ լինելու եւ չեն կարողանում նաեւ չվել։

 

Մեկնաբանել