
Շուռնուխում բարերարների աջակցությամբ կառուցվող առանձնատներից բացի, Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորգվում է բազմաբնարան շենք։ Բնակավայրի կենտրոնում կառուցված շենքը ռմբակոծվել էր 1990-ականներին, մնացել էին միայն կիսավեր պատերը։
Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում

Շուռնուխում 11 նոր տուն կկառուցվի
Շենքի հիմնովին նորոգման հարցը բնակավայրի բնակիչները ներկայացրել էին համայնքի ղեկավարին։ Իրենց տները կորցրած 12 ընտանիքներից բացի, գյուղում կան այլ բնակիչներ, ովքեր բնակարանի խնդիր ունեն եւ դիմել են համայնքի ղեկավարին, Առուշ Առուշանը ընթացք է տվել բնակիչներին հուզող խնդրի լուծմանը։ Այժմ շենքը հիմնովին նորոգվում է։ Արդեն մի քանի օր է աշխատանքների մեկնարկը տրված է։