Հերթական հետաքրքիր միջոցառումը Աբովյանի 2-րդ հիմնական դպրոցում ապրիլի 14-ին էր։ Ինչպես marzer.am-ը տեղեկացավ դպրոցի ֆեյսբուքյան էջից, դպրոցի հանդիսությունների դահլիճում կինոդիտում էր. Ցուցադրվեց «Վանա ծովի արշալույսը» գեղարվեստական ֆիլմը:
Օրվա հյուրը ֆիլմի ռեժիսորն էր՝ Վահան Ստեփանյանը: Կինոդիտումից հետո պակաս ուշագրավ չէր քննարկումը ռեժիսորի հետ:
Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունեին, որոնց պատասխանները սիրով տվեց Վահան Ստեփանյանը: Հնչեցին ռեժիսորի համար ուշագրավ կարծիքներ, վերլուծություններ: Միջոցառումն ավարտվեց դպրոցի ներքին այգում:
Դպրոցի «Բարեկամագրքի» ևս մեկ էջ լրացվեց.ասել է թե, ևս մեկ բարեկամով հարստացավ դպրոցը։