Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվում է մշակույթի տուն։
Ծրագիրն իրականացվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում։
Համայնքում երբեւէ մանկապարտեզ եւ մշակույթի տուն չի եղել։
Կրկին պետական բյուջեի աջակցությամբ՝ համայնքում կառուցվել է նաեւ շուրջ 60 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզ, իսկ մշակույթի տան կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի, որից հետո համայնքը վերջապես կունենա նորագույն լուծումներով կառուցված, բարեկարգ մշակույթի տուն: