Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ կրթությունը սահմանի խաղաղության երաշխավորն է, ասել է թե՝ հաղթանակի երաշխիքը:
Սյունիքի մարզի, Արամ Մանուկյանի ծննդավայրի եւ Արամ Մանուկյանի անունը կրող Դավիթբեկի միջնակարգ դպրոցում այս պահին իրականացվում են հետեւյալ երեք ծրագրերը ՝ դպրոցի մուտքի եւ նախասրահի վերանորոգում եւ սալիկապատում , ինչպես նաեւ անվտանգության հետ կապված մի ծրագրի իրականացում (անվտանգության տեսակետից ելնելով ավել ինֆորմացիայի տրամադրումը կվնասի նույնիսկ նկատառմանը)։
Ծրագիրն իրականացվում է PROTECT THE LAND. The Davit-Bek Frontier ֆեյսբուքյան հարթակում համագյուղացիներ Եղիազարյան ընտանիքի անդամների անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, ինչպես նաեւ բազում բարի մարդկանց՝ դրամահավաքին ներդրած մասնակցության արդյունքում հավաքված միջոցներից՝ 1,350,000 դրամ տրամադրված գումարի չափով:
Կարեւորելով դպրոցի եւ ուսման դերը գյուղում, այս ծրագիրը միտված է ուժեղացնել կրթության նկատմամբ կարեւորությունը՝ անվտանգության առումով որոշակի պայմաններ ապահովելով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին ու տեղեկացնում, որ վերանորոգումից հետո նոր նկարներ ու լուսաբանում կտրամադրվեն արված աշխատանքի մասին:
Այս մասին marzer.am-ը տեղեկացավ դպրոցի ֆեյսբուքյան էջից։