Երեկ՝ ապրիլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ըստ shamshyan.com –ի, Ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երեւանյան փողոցի սկզբնամասում իր վարած Toyota մակնիշի 77 MM 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին եւ 43-ամյա Արմեն Գշտաեւին։
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհ երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն եւ առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։