ՀՀ ազգային ժողովը քննարկեց նոր վարկային համաձայնագիր, որի միջոցներով նախատեսվում է Վայոց ձորում նոր հիվանդանոց կառուցել, իսկ Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունն ավարտին հասցնել:
Վարկային համաձայնագիրը 7.4 մլն դոլարի չափով է:
«Ներկայացված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման շինարարարական աշխատանքները, Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հիմնական վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկած Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարարական աշխատանքները հասցնել ավարտին: Նաև նախատեսվում է նշված երկու բժշկական կենտրոնները հագեցնել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով»,-ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարի վստահեցմամբ՝ Մարտու ԲԿ-ի շենքի շինարարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցով: Շենքի կառուցման համար նախատեսված գումարից 3 մլն դոլար 2020-ին վերաբաշխվել և ուղղվել էր կորոնավիրուսային հիվանդությանը արձագանքելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, հետևաբար առաջացել է 3 մլն դոլարի դեֆիցիտ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022-ի երկրորդ կիսամյակում:



