Գլխավոր Без рубрики Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

0

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է:

Մեկնաբանել