ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ-2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։
Ծրագրի շրջանակում 3 անիվավոր տրակտորներ են տրամադրվել նաև Կոտայքի մարզի Սոլակ համայնքին, Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրերին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում: