Այսօր՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-ամյա տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, մտավորականներ և բազմաթիվ ուխտավորներ։
Պատարագի ավարտին, Սրբազան Հոր հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց նահատակների բարեխոսական կարգ։
Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի առջև: