Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ուժ և եռանդ` աշխատելու բերկրանքը հնարավորինս երկար զգալու համար․Կապան համայնքի ղեկավար

Ուժ և եռանդ` աշխատելու բերկրանքը հնարավորինս երկար զգալու համար․Կապան համայնքի ղեկավար

0

Հարգելի՛ կապանցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսմեկյան տոնի՝ Աշխատանքի և աշխատավոր մարդու օրվա կապակցությամբ:
Մայիսի 1-ը տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով հիմքեր են ստեղծում արժանապատիվ և ապահով ապագա ունենալու համար։
Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով, եռանդուն գործունեությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, մղում կատարելագործման և զարգացման՝ կյանքի տարբեր ոլորտներում։
Մաղթում եմ, որ ամեն ոք ունենա իրեն արժանի, իր համար սիրված աշխատանք՝ բավարարված այդ աշխատանքի արդյունքներով և հաջողություններով։ Եվ ի վերջո, աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և եռանդ` աշխատելու բերկրանքը հնարավորինս երկար զգալու համար:

Մեկնաբանել