«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 – կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքների հետ առնչվող հարցեր։
Ճանապարհի սողանքային հատվածների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մայիսի 3-ից։ՀՀ կառավարության երեկ կայացրած որոշմամբ հնարավոր կլինի հրատապ կարգով լուծել ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածի անցանելիության ապահովման հարցը։



