Գլխավոր ԵՐԵւԱՆ ԱԳՆ շենքի մոտ վթարից տուժած 2 քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է....

ԱԳՆ շենքի մոտ վթարից տուժած 2 քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է. մանրամասներ՝ տուժածների առողջական վիճակից

0

ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս. Հ.-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ շարունակելով.

«Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան վթարի էր ենթարկվել Երեւանի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, կար 2 տուժած:

Մեկնաբանել