Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ «Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց

0

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է`News.am-ը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար:

Նշենք, որ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց: Վերջիններս, ստանալով եւ կատարելով նրա հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող,  նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ.Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս.Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել