
«Որպես քաղաքապետ` քաղաքական պրոցեսներից հնարավորինս զերծ եմ մնալու քաղաքապետարանի շենքում, ինչպես նախկինում՝ իմ աշխատած տարիներին, այնպես էլ հիմա քաղաքական որեւէ ուղղվածություն աշխատելու եմ չցուցաբերել, որովհետեւ այս պահին ես ոչ միայն անձ եմ, այլ նաեւ համայնքի ղեկավար, իսկ համայնքի ղեկավարը համայնքի բոլոր բնակիչների ղեկավարն է, հետեւաբար՝ չեմ ուզում, մանավանդ այս պահին քաղաքական որեւէ ակտիվություն ցուցաբերել»,-այս մասին Marzer.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը, վստահեցնելով, թե քաղաքապետարանի շենքում որեւէ քարոզչություն չի լինելու. «Նույնիսկ եթե մեր աշխատակիցներից ներգրավված լինեն կամ պրոիշխանական, կամ օպոզիցիոն թերեւում, ապա քաղաքապետարանի ներսում, աշխատանքային ժամերին որեւէ քարոզչություն, քաղաքական որեւէ միջոցառում արգելված է, ես հրագանգավորել եմ, ու անելու եմ նաեւ, որ այստեղ տիրի աշխատանքային մթնոլորտ, իսկ աշխատանքային ժամից հետո, կամ արձակուրդի մեջ մարդիկ ազատ ու անկաշկանդ են, եթե իրենց գործողությունները օրենքի սահմաններում են»:
Ինչ վերաբերվում է շրջանառվող այն տեղեկություններին, թե վերջին շրջանում որոշակի լարվածություն է ստեղծվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հարաբերություններում, քաղաքապետն ասաց. «Նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, ինչքանով որ պետք է լինի Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հարաբերություները, նորմալ աշխատանքային հարաբերություններ են»:
Ինչ վերաբերվում է կառավարություն-քաղաքապետարան վերջին տարիների համագործակցությանը, ասաց.«Վերջին 3 տարիների ընթացքում, բնականաբար, կառավարության սուբվենցիոն ծրագրերով բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել, մոտ 1.5 մլրդ գումարի չափով, համայնքապետարանն իր բաժնեմասով, կառավարությունն՝ իր, որեւէ խոչընդոտ, որեւէ խնդիր չի եղել, աշխատանքները բնականոն, նորմալ, համայնքային տնտեսության զար առաջ են գնացել»:
Marzer.am




