ԱԺ ամբիոնից Փաշինյանը կամ իր թիմի անդամները կարող են խոսել մեր պետության համար սակրալ, զգայուն թեմաներից՝ չգիտակցելով, որ դրանք մոնիտորինգի են ենթարկվում ադրբեջանական ու թուրքական կառույցների կողմից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ փաստելով, որ իշխանության համար իր նեղ շահերն առավել կարևոր են, քան թուրքական սպառնալիքը։ Թուրքագետը նաև զարմանք է հայտում, թե ինչու է Փաշինյանը դժգոհում, թե իր իշխանությանը թրքասեր են համարում, քանի որ փաստերի համադրումը դրա մասին է վկայում։
«Այն, քայլերը, որոնք այս իշխանությունն է իրականացնում, ուղղակի կամ անուղղակի նպաստում են թուրքական շահերի առաջ մղմանը, իսկ դա թրքասիրություն է։ Գիտակցաբար են դա արել, թե տգիտության պատճառով, այնուամենայնիվ, արել են։ Իշխանությունը նաև պատասխանատվություն է, միայն բաղավել չէ», –նկատում է նա։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի հետ թշնամանքը պիտի կառավարելի դարձնել, թուրքագետը շեշտում է, որ նախ պիտի հասկանալ, որ թշնամանքը երկկողմանի է, իսկ այս կարգի հայտարարություններն էլ փաստում են, որ իշխանությունը խնդրին չի տիրապետում։ «Թուրքիայի և Ադրբեջանից եկող թշնամանքն ունի մինիմալ և մաքսիմալ նպատակներ։ Մինիմալը Հայաստանի պետականության, ինքնուրույնության, որպես գործոն լինելու նվազեցնում է մինչև զրոյական աստիճանի, ինչը հիմա անում են, իսկ առավելագույն նպատակը Հայաստանի վերացումն է», –ասում է նա ու ընդգծում, որ թուրքական մտածողությունից, մշակույթից մինչև գրականություն, դասագրքեր ներծծված են հայերի հանդեպ թշնամանքով։ Թուրքագետը նաև հռետորական հարց է տալիս Փաշինյանին. «Ինչպե՞ս է նա կառավարելու թուրքական թշնամանքը, երբ թշնամին բորբոքում է այդ այն։ Թե՞ ենթադրում է, որ ինչպես ադրբեջանցիների հետ խոսեց, նույն կերպ էլ թուրքերի հետ կարող է խոսել»։
Ըստ թուրքագետի, Թուրքիայի համար Հայաստանից միայն մեկ սպառնալիք կա՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը։ «Եթե քայլեր պիտի անենք թշնամանքը կառավարելու համար, ուրեմն պիտի ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնենք, հրաժարվենք մեր անկախության հռչակագրում ամրագրվածից»,–ասում է Մելքոնյանը և հորդորում իշխանություններին զերծ մնալ նման հայտարարություններից, որպեսզի դրանք թրքասիրություն չդիտարկվեն։
Մանրամասները`տեսանյութում:
Տեսանյութը`News.am-ի:




