Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ ՀՀ դատախազությունը՝ Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

ՀՀ դատախազությունը՝ Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

0

Սյունիքի մարզում հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների առնչությամբ հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակում պարզել հանգամանքները եւ տալ քրեաիրավական գնահատական։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտնել է, որ իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ։

Վարչապետի պաշտոնակատաը նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել