Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ «Շիրակի արծիվը» ծնունդը նշում է դիրքերում

«Շիրակի արծիվը» ծնունդը նշում է դիրքերում

0

Պատերազմական օրերին զինվորների հետ կապի մեջ էի: Պատերազմից հետո հանդիպելով նրանցից յուրաքանչյուրին` մի այլ զգացում է արթնանում իմ ներսում։ Երբեմն էլ հիշում ու ցավում եմ, որ շատերի հետ վերջին հեռախոսազանգս էր։ Նրանց կատարած յուրաքանչյուր սխրագործություն դաս ու դասագիրք է սերունդների համար։ Եթե չզրուցեի Միշա Մանուկյանի հետ, չէի իմանա, թե ինչքան ուժ կա նրա ներսում, ինչքան ցավ կա կուտակված։ Շատ հարցեր անպատասխան մնացին, բայց եւ այնպես` նրանից ստացա կարեւորը` հայ զինվորին վայել խիզախության կերպարին բնորոշ պատասխաններ։ Պատասխաններ, որոնք ստացա նրա ծննդյան օրը՝ հասկանալով, որ հայ զինվորից ուժեղ զինվոր չկա: Արդարեւ, պատերազմն իր դառը կերպարով նաեւ երիտասարդի ներսուդուրսն է փոխել, բայց կարեւորն այն է, որ նա ավելի հաստատուն դիրք է բռնել` պայքարը որպես հայի կենսակերպ համարելով:

Պատերազմի ժամանակ Մարտունու պաշտպանությանն ակտիվ մասնակցություն է ունեցել։ Մոնթեի պահած ու պաշտած հողի համար նա ոչինչ չէր խնայում։ Ասում է. «Եթե Մոնթեն իր կյանքի գնով պահեց մեր հայրենիքը, մենք ո՞ւմ պիտի տանք։ Մենք պետք է պահենք»։ Մարտադաշտում, մարտական ընկերների կողմից Միշան նոր անուն ստացավ` «Շիրակի արծիվ»։ Ընկերները պատմում են, որ նա անվախ էր, ամենաթեժ մարտերի ժամանակ այնքան հանգիստ էր։ Ոչնչից չէր վախենում, ժպտում էր, իրենք էլ կողքից էներգիա ու վստահություն էին ստանում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/14/1190827/


Մեկնաբանել