Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ նպատակ ունենալով ծանոթանալ մասնավորապես Վանաձոր համայնքի մարզադպրոցների պայմաններին, հնարավորություններին, առկա խնդիրներին, ինչպես նաև մարզական պոտենցիալին:Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ փոխնախարարը եղավ Վանաձորի բռնցքամարտի, Մենապայքարային մարզաձևերի մասնագիտացված, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի, Լողի մասնագիտացված մանկապատանեկան, «Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր, Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված, Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, «Հայաստան» ՄՀԿ-ում:
Վաղը փոխնախարարը կայցելի Ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան, Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ, «Տարոն»համալիր մարզադպրոց և «Վազգեն Բադալյան» մարզական ակումբ, որից հետո այցի արդյունքները կամփոփվեն Լոռու մազպետարանում մարզադպրոցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկմամբ՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշելու նպատակով:
Կ. Գիլոյանը, նախնական դիտարկման արդյունքներից ելնելով, նշեց, որ Վանաձորում տարբեր սպորտաձևերի զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում, իսկ այդ նպատակին հասնելու համար նախատեսում են հետևողական աշխատանքներ իրականացնել, և առաջին քայլը պետք է լինեն մարզիկների համար մարզվելու լավագույն պայմանների ստեղծումը:







